Posted by: yerevanelections | May 29, 2009

Երևանի ավագանու ընտրություններ. քվեարկության ընթացակարգ

Քայլ 1 – Գրանցում

  • Գրանցման սեղանի մոտ ներկայացրու անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, 9-րդ ձև, պայմանագրային զինծառայողների համար զինվորական վկայական),
  • Քո անունը ընտրողների ցուցակում գտնելուց և տվյալները լրացնելուց հետո ստորագրիր դրանց դիմաց:

Ուշադրություն`

  • Եթե դու ժամկետային զինծառայող ես դու քվեարկելու իրավունք չունես,
  • Գրանցողը նույնպես պետք է ստորագրի քո ստորագրության կողքին,
  • Եթե չես կարող ստորագրել ինքնուրույն, ապա դիմիր մեկ այլ քաղաքացու, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ կամ թեկնածուի վստահված անձ:

Քայլ 2- Քվեաթերթիկի և քվեարկության ծրարի ստանալը

  • Ստացիր մեկ քվեաթերթիկ և մեկ քվեարկության ծրար,

Ուշադրություն`

  • Քվեաթերթիկի վրա չպետք է լինի որևէ նշում, բացի քվեաթերթիկի հակառակ կողմի վրա հանձնաժողովի 3 անդամների ստորագրություններից:

Քայլ 3- Քվեարկության խցիկում

  • Քո նախընտրած թեկնածուի նշագրման վանդակում դիր այս նշանը [V]:

Ուշադրություն`

  • Քվեաթերթիկի վրա պետք է լինի միայն մեկ նշում [V],
  • Եթե կարծում ես, որ քվեաթերթիկը սխալ ես լրացրել, ապա դիմիր հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար,
  • Այս նշումը [V] կատարելուց հետո ծալիր քվեաթերթիկը,
  • Տեղադրիր այն քվեարկության ծրարի մեջ:

Եթե չես կարող ինքնուրույն լրացնել քվեաթերիկը, դիմիր հանձնաժողովի նախագահին և քվեախցիկ հրավիրիր մեկ այլ քաղաքացու, որը չպետք է լինի թեկնածուի վստահված անձ:

Քայլ 4- Քվեատուփի մոտ

  • Այստեղ կկնքվի քվեարկության ծրարը,
  • Գցիր քվեարկության ծրարը քվեատուփի մեջ, երբ քվեատուփի համար պատասխանատու անձը կբացի քվեատուփի ճեղքը,
  • Քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելուց հետո դուրս արի տեղամասային կենտրոնից:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Categories

%d bloggers like this: