Ստուգե’ք Ձեր տվյալներն ընտրողների ցուցակներում

 Համաձայն ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի  ՀՀ 18 տարին լրացած քաղաքացիները, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Երևան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք ընտրելու իրավունք ունեն:

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող` ընտրական իրավունքով օժտված անձանց վրա:

 

 Ինչպե՞ս վերացնել ընտրողների ցուցակում տեղ գտած անճշտությունները

 

 Դուք կարող եք ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելուՁեզ ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու մասին դիմում ներկայացնել Ձեր համայնքի ղեկավարին մինչև 2009 թ. մայիսի 24-ը, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության Անձնագրերի և Վիզաների վարչության կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին մինչև 2009 թ. մայիսի 26-ը: Համապատասխան դիմումաձևը ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

 

 Ձեր համայնքի ղեկավար դիմումը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում դիմումը և նրան կից հարցի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնում է ՀՀ Ոստիկանության Անձնագրերի և Վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, որն էլ կատարում է անհրաժեշտ փոփոխություններ և ուղղումներ ընտրողների ցուցակում` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ: Դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այն ժամնակահատվածում, որ Դուք հնարավորություն ունենաք մասնակցելու քվեարկությանը:

Եթե քվեարկության օրը Դուք չեք գտնում Ձեր անունը ընտրողների ցուցակում, ապա կարող եք դիմել Ձեր բնակության վայրի հաշվառումն իրականացնող Ոստիկանության բաժանմունք կամ դատարան և քվեարկել Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանքի կամ դատարանի վճռի հիման վրա:

 

Եթե ընտրողների ցուցակում Դուք հայտնաբերել եք մահացած անձի կամ անձանց անուններ, ապա Դուք կարող եք տվյալ անձանց անունները ընտրողների ցուցակից հանելու վերաբերյալ հայտ ներկայացնել Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման (ԶԱԳՍ) համապատասխան տարածքային բաժին: Համապատասխան դիմումաձևը ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

 

Եթե ուզում եք Ձեր տվյալները ստուգել օնլայն տարբերակով, ապա խնդրում ենք սեղմել այստեղ:

 

Եվ հիշեք, որ հենց Ձեր ձայնը կարող է որոշիչ լինել:

 

Leave a comment