Posted by: yerevanelections | June 1, 2009

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներ

Համաձայն ՀՀ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների ընդամենը 2 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք է հաղթահարել Երևանի ավագանու ընտրությունների համար սահմանվածծ ստորին շեմը:

Համաձայն այդ տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ`

  1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն` 46%,
  2. Բարգավաճ Հայաստան կուսակցություն` 22%,
  3. “Հայ Ազգային Կոնգրես” նախընտրական դաշինք` 17%:

Համաձայն Ընտրական օրենսգրքում սահմանված բանաձևի և ընտրությունների նախնական արդյունքների Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը կստանա 35 տեղ Երևանի ավագանում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը` 17 տեղ, “Հայ Ազգային Կոնգրես” նախընտրական դաշինքը` 13 տեղ:

ՀՀ ԿԸՀ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ հապարակած արձանագրությանը ծանոթանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:


Leave a comment

Categories